-
23.10.2017|
16:58
Աշխարհահռչակ բասկետբոլիստ Կոբի Բրայանտը, որը «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում NBA-ի հնգակի չեմպիոն է հռչակվել, ներկա է եղել «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» հանդիպմանն ու կարծիք հայտնել խաղի, մասնավորապես, Հարի Քեյնի մասին:
-
22.10.2017|
15:31
Ալբանիայում ավարտվեցին մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունները: Մեր ընտրանիները փայլուն մրցելույթներ են ունեցել՝ նվաճած մեդալներով խինդով լցնելով մարզաձևի բազում երկրպագուների սրտեր:
-
20.10.2017|
09:46
Ֆուտբոլասերը վարժվել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումների յուրաքանչյուր տուր առնվազն մեկ անակնկալ պիտի մատուցի: Բնականաբար, բացառություն չէր և այս հերթականը, սակայն, կներեք, անակնկալ անակնկալի վրա հաշիվ կա:
-
17.10.2017|
07:16
Սերբիայում օրերս կայացել են սամբոյի երիտասարդների, պատանիների ու աղջիկների աշխարհի առաջնությունները: Մեր ընտրանիները մասնակցել են 17 մարզիկով, որոնցից երկուսը ներկայացրել է գեղեցիկ սեռը: Ընդհանուր թվով ութ մարզիկ հայրենիք է վերադարձել տարբեր հարգի մեդալներ նվաճած:
-
17.10.2017|
07:14
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է պրեմիեր լիգայի ութերորդ տուրում «Մանչեստր Յունայթեդի» հետ իր թիմի մրցելույթին:
-
17.10.2017|
07:12
Վերջին հանգստյան օրերից հետո եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններում ընդամենը մեկ թիմ մնաց, որը դեռևս չի ճաշակել պարտության դառնությունը: Դա իտալական «Նապոլին» է: Մինչ այդ պարտություն չունեցողներից էին Դորտմունդի «Բորուսիան» ու «Բարսելոնը», ու եթե վերջինիս միավոր կորցնելու մեջ նաև հոգեբանական խնդիրներ կային, պայմանավորված Կատալոնիայում կայացած քաղաքական զարգացումներով, ապա առաջինի սայթաքումը բացառապես մարզական բնույթի էր:
-
13.10.2017|
13:40
Լոնդոնի «Չելսիի», «Մանչեստր Սիթիի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ, քաղաքական գործիչ Ջորջ Վեան ընտրվել է Լիբերիայի նախագահ` հաղթելով իր գլխավոր մրցակցին՝ Լիբերիայի փոխնախագահ Ջոզեֆ Բոկային:
-
13.10.2017|
08:12
Թե՛ ներքին առաջնությունում, թե՛ Չեմպիոնների լիգայում Մյունխենի «Բավարիայի» ձախողումները լցրին ակումբի ղեկավարության համբերության բաժակը, և բավարացիները հայտարարեցին Կառլո Անչելոտիի ծառայություններից հրաժարվելու մասին:
-
13.10.2017|
08:10
«Eurosport»-ը կազմել է այն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, ովքեր բաց են թողնելու աշխարհի գալիք առաջնությունը: Դարպասի պաշտպանությունը վստահվել է Սլովենիայի ազգայինի դարպասապահ Յան Օբլակին: Պաշտպանական գիծը կազմել են Դավիդ Ալաբան (Ավստրիա), Դեյլի Բլինդն ու Լյուկ վան Դիյկը (երկուսն էլ` Հոլանդիա), Անտոնիո Վալենսիան (Էկվադոր):
-
13.10.2017|
08:09
«Շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար: Այս տարիների ընթացքում մենք ներդրել ենք մեր բոլոր ուժերը յուրաքանչյուր խաղում: Հոգուս խորքում տխրում եմ, սակայն միևնույն ժամանակ հպարտ եմ այս ֆուտբոլիստներով ու մարզիչներով»: